Մեր մասին

Ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, մեր պարկեշտ, ստեղծագործ, կենսուրախ և պայծառ խումբը հավաքվում է՝ քննարկելու օրվա, շաբաթվա կամ դարի նորությունները:

Comeecs.com-ը տարբերվում է մնացած հումորային նախագծերից հենց հումորով: Չէ, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, պարզապես ….դե դուք մնացածը գիտեք:

Մեզ կարելի է լայքել, լօվել, գովել: Մեզնից չի կարելի նեղանալ, հեռանալ կամ ծերանալ:

Մենք չենք կարող փոխարինել ձեր առավոտյան սուրճը կամ թեյը, բայց կարող ենք այն ավելի համեղ և հաճելի դարձնել: Ասում են, թե շատերը պարբերաբար այցելելով comeecs.com՝ մեկ ամսից թարգել են ծխելը, ոմանք էլ ճիշտ հակառակը՝ սկսել են ծխել, սակայն մենք վերջինիս հետ ոչ մի կապ չունենք:

Ներկայումս comeecs.com-ի ստեղծագործական խումբը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով պատրաստում է մի նախագիծ, որի համաձայն ոստիկանությունն ԱՊՊԱ կտրոնի փոխարեն ստուգելու է, թե վարորդը կամ ուղևորը որքան և երբ է օգտվել comeecs.com-ից:

Վիճակագրությունն ասում է, որ comeecs.com-ի օգտատերերի գերակշիռ մասը հաջողակ, հարուստ, գեղեցիկ, հումորով, խելացի, ազնիվ և երջանիկ մարդիկ են: Մենք սիրում ենք մեր վիճակագիրներին:

Եթե օրերից մի օր որևէ բան վաճառենք, ապա, անտարակույս, կառաջարկենք 20-50% զեղջ:

Comeecs.com-ը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ մի կապ չունի Երևանի փողոցներում սլացող տաքսիների անվանակոչման հետ:

————

Օգտագործվող բոլոր նկարների հեղինակային իրավունքները պատկանում են համապատասխան հեղինակներին։

քո մեկնաբանությունը

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s